Անոտացիա
Նախագիծը նախատեսված է Արաքս համայնքի 7–9-րդ դասարանցիների համար՝ ներկայացնելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի հնարավորությունները, բաժիններն ու կրթական ծրագրերը, որպեսզի նպաստի սովորողների իրազեկվածությանը և մոտիվացիային իրենց կրթությունը քոլեջում շարունակելու համար։
Տեսակը
Կրթահամալիրային, ճանաչողական, իրազեկման արշավ։
Նպատակը
- Իրազեկել Արաքսի համայնքի դպրոցների աշակերտներին քոլեջի բաժինների և կրթական ծրագրերի մասին,
- Սովորողների մոտ ստեղծել հետաքրքրություն և մոտիվացիա բարձրագույն կրթություն ստանալու և քոլեջում շարունակելու համար,
- Աջակցել կրթական ընտրության գործընթացին համայնքներում:
Խնդիրները
- Արաքսի համայնքի դպրոցների աշակերտներին տեղեկացնել քոլեջի ուսուցման հնարավորությունների մասին,
- Նպաստել ուսումնական և մասնագիտական հետաքրքրությունների զարգացմանը,
- Աջակցել քոլեջի բաժինների ճանաչելիության բարձրացմանը համայնքում։
Տևողությունը
Կարճաժամկետ, 2 շաբաթ: Ամեն շաբաթ երկու դպրոցի այց, մեկ օրում երկու դպրոց։
Վայր/երը
Արմավիրի մարզ, Արաքս համայնքի 4 դպրոց։
Անհրաժեշտ գործիքները, նյութերը
- Պրեզենտացիա քոլեջի մասին։
Մասնակիցները
- Նախագծի կազմակերպիչներ՝ քոլեջի աշակերտներ (Սոնա Արզումանյան, Հասմիկ Սիրեկանյան, Արծրունի Ղարագյոզյան, Նարեկ Սահակյան),
- Մասնակիցներ՝ 7, 8, 9-րդ դասարանցիներ Արաքսի համայնքի 4 դպրոցներից։
Ֆինանսական միջոցները
Քոլեջի ուսանողների և դասավանդողների տեղափոխության վճարը, որը կախված դպրոցի տեղակայման վայրից կկազմի մոտ 6000-1000դրամ։
Վերջնարդյունքները
- Արաքսի համայնքի 7-9-րդ դասարանցիների իրազեկվածության բարձրացում քոլեջի կրթական հնարավորությունների մասին,
- Քոլեջի բաժինների տեսանելիության և ճանաչելիության աճ համայնքում,
- Հավանական է, որ քոլեջի ընդունելության դիմողների թիվը կավելանա։