Քառօրյա վերապատրաստման երրորդ օր

18.12.2025 թ. Այսօր տեղի ունեցավ մեր քառօրյա վերապատրաստման երրորդ օրը։ Ինչպես պլանավորված էր, հանդիպեցինք Արևմտյան դպրոցում, ծանոթացանք դպրոցին, այնուհետև շարժվեցինք Ագարակ։ Այնտեղ ծանոթացանք տարածքին, որտեղ կային ձիեր, շներ, հավեր, նապաստակներ, սագեր և այլ ընտանի կենդանիներ։

Վերադարձի ճանապարհին այցելեցինք նաև լողի համար նախատեսված փակ սրահը, որտեղ առաջին դասարանցիները մասնակցում են լողի դասերին։ Այնուհետև զբոսնելով ուղևորվեցինք Մայր դպրոց։

Մայր դպրոցում Արևիկ Ներսիսյանը մեզ ներկայացրեց նախագծեր գրելու պայմաններն ու հիմնական կետերը, ինչից հետո սկսեցինք քննարկել յուրաքանչյուրիս նախագծային գաղափարները։

Leave a comment