17.12.2025 թ. Այսօր Քոլեջում տեղի ունեցավ մեր քառօրյա վերապատրաստման երկրորդ օրը։ Օրը հագեցած և բովանդակալից էր։ Սկզբում գտնվեցինք գինեգործության լսարանում, որտեղ ծանոթացանք գինու պատրաստման իրենց հատուկ եղանակներին, օգտագործվող սարքավորումներին և ստացանք ընդհանուր տեղեկատվություն ոլորտի վերաբերյալ։
Այնուհետև ուղևորվեցինք Մայր դպրոց, որի ընթացքում ծանոթացանք նաև բակային հատվածին։ Դրանից հետո հավաքվեցինք գրադարանում և շարունակեցինք բլոգավարության դասընթացը։ Հարգելի Աստղիկ Ներսիսյանի առաջնորդությամբ ծանոթացանք նոր գործիքների, որոնց միջոցով աշխատեցինք մեր բլոգների արտաքին տեսքի բարելավման վրա։


Օրվա ավարտին քննարկեցինք նաև առաջիկա երկու օրերի անելիքները և սպասվող աշխատանքները։









